ԷՅ ԷՄ ԷՖ Քոնսալթինգ

Գործարար խորհրդատվական ընկերություն

Մեր մասին

ԷՅ ԷՆԴ ԷՄ Ֆայնենշլ Քոնսալթինգը (հակիրճ ՝ ԷՅ ԷՄ ԷՖ Քոնսալթինգ) գործարար խորհրդատվական ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է կորպորատիվ ֆինանսների, ռազմավարական և գործառնական կառավարման խորհրդատվական ծառայություններ:

ԷՅ ԷՄ ԷՖ Քոնսալթինգ-ում մենք պատրաստակամ ենք օգնելու մեր հաճախորդներին, բացահայտելու իրենց մրցունակության և աճի իրական հնարավորությունները: Մենք գործում ենք "«ADD՝ ավելացնել»" սկզբունքէ պրոակտիվությամբով, որի հիմքում մեր երեք հիմնարար արժեքներն են՝

Ձ եռքբերում

Նորարար գաղափարները խրախուսելու միջոցով մենք ձգտում ենք հասնել կատարելության այն ամենում, ինչ անում ենք։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր արժեքավոր ձեռքբերման հիմքում առկա են տեսլականը, ձգտումն ու իրագործումը: Մենք հետևում ենք մեր ընտրած ճանապարհին և հավատում նրան, ինչ անում ենք. սա է մեր հաջողության գրավականը:

Դ ինամիզմ

Մենք առաջնորդվում ենք պրոակտիվ, խորաթափանց, ճկուն և դինամիկ աշխատաոճով, որը հենվում է գիտելիքի ու ներըմբռնման վրա: Սրանք են այն ազդակները, որոնցով մենք ուղղորդվում ենք մեր հաճախորդների պահանջները բավարարելու համար. մեր օգնությամբ նրանք արձանագրում են նշանակալի առաջընթաց:

Զ արգացում

Մեզ համար զարգացումն ու ձեռքբերումները չեն չափվում միայն ֆինանսական արդյունքներով. մենք ձգտում ենք նպաստել մեր հաճախորդների առաջնորդության և ղեկավարման կարողությունների բարելավմանը՝ բարձրացնելով նրանց գործարար կառավարման մակարդակը:

Թիմ

ԷՅ ԷՄ ԷՖ Քոնսալթինգի թիմն օժտված է պրոակտիվությամբ լեցուն աշխատաոճով. այստեղ աշխատում են գիտակ, եռանդուն, գործարար ինտուիցիայով լի մարդիկ: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին միասնաբար, մեծ ոգևորությամբ հաղթահարելու յուրաքանչյուր մարտահրավեր:

Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին՝ այն տեսլականով, որ յուրաքանչյուր կազմակերպություն ունի իրեն առանձնահատուկ ներուժ ու կարողություններ, որոնք պետք է բացահայտել և գործադրել:

Մենք բարձրակարգ մասնագետներից բաղկացած թիմ ենք, որն անընդհատ աշխատում է, զարգանում և գրանցում նորանոր աճ և ձեռքբերումներ: Բացի այդ, մենք շարունակաբար զարգացնում ենք անկախ խորհրդատուներից բաղկացած Հայաստանի խոշորագույն մարդկային ռեսուրսներից մեկը:

Էյ Էմ Էֆ Քոնսալթինգը մշտապես հետաքրքրված է արժեքավոր մարդկանցով համալրվելու հարցում: Եթե Դուք ուզում եք աճել, պատրաստ եք թիմային աշխատանքին, ունեք գործնական գիտելիքներ և ստեղծագործ միտք, ապա մենք կդիտարկենք մեր թիմին միանալու Ձեր թեկնածությունը:

Հիմնական ոլորտներ

Ֆինանսական ծառայություններ

Մեդիա և ժամանց

Էներգետիկա, կոմունալ տնտեսություն, հանքաարդյունաբերություն

Հանրային հատված և ոչ առևտրային կազմակերպություններ

Մանրածախ վաճառք

Տուրիզմ

Փոխադրումներ և լոգիստիկա

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ

Անշարժ գույք

Արդյունաբերություն և գյուղատնտեսություն

Ճարտարապետություն և շինարարություն

Առողջապահություն և դեղագործություն

Լուծումներ

Ֆինանսական Պլանավորում և Վերլուծություն(FP&A)

Առարկաների Համացանց(IOT)

Գործընկերներ

Մեր Գործընկերները մեր մասին

Հայկ Եսայան

Յուքոմ, Տնօրեն

Յուքոմ ընկերությունն արդեն ավելի քան երեք տարի է համագործակցում է ԷՅ ԷՄ ԷՖ Քոնսալթինգ ընկերության հետ, որտեղ պրոֆեսիոնալիզմը և լավագույն արդյունքների հասնելու ցանկությունը հիմնական շարժիչ ուժերն են: Այս ընթացքում մենք օգտվել ենք Ընկերության կորպորատիվ ֆինանսների և գործառնական կառավարման խորհրդատվական ծառայություններից:

Ահարոն Լևոնյան

Սերաֆիմա Ինդսթրիզ, Ֆինանսական տնօրեն

ԷՅ ԷՄ ԷՖ Քոնսալթինգը մեր հուսալի գործընկերն է, որն միշտ պատրաստ է լուծելու դժվարին խնդիրները` մեծ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր նախագծի առանձնահատկություններին:
Անցած 3 տարիների ընթացքում մեր Հոլդինգը համագործակցել է Ընկերության հետ՝ ստանալով կլանումների և միացումների գործարքների, ինչպես նաև ակտիվների կառավարմանն ուղղված խորհրդատվական ծառայություններ: Ընկերության թիմն ունի պրոֆեսիոնալիզմ, բարձր որակներ և հանձնառությունը ժամանակին կատարելու աշխատաոճ:

Սամվել Սահակյան

Մասիս Տոբակո, Տնօրեն

ԷՅ ԷՄ ԷՖ Քոնսալթինգը մեր վստահելի գործընկերն է մասնագիտացած ծառայությունների մատուցման ոլորտում:
Ընկերության բարձրակարգ պրոֆեսիոնալներից կազմված թիմը մեզ աջակցել է կլանումների և միացումների, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացներում գնահատման ծառայությունների մատուցմամբ: Նրանք դրսևորել են իրենց որպես բանիմաց, բարդ խնդիրների առաջ չընկրկող և լուծումներ գտնող մասնագետներ:

Կապ

Անուն*

Էլ․ Հասցե*

Հեռախոսահամար

Հաղորդագրություն*

Back To Top